Սինգապուրի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

163

Սինգապուրի տրանսպորտի նախարար Ս․Իսվարանը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքով իր դեմ հարուցված գործի կապակցությամբ։

Այդ մասին տեղեկացրել է The Straits Times թերթը։

«Ես հերքում եմ այդ մեղադրանքները և հիմա կենտրոնանալու եմ իմ անունը մաքրելու ուղղությամբ։ Հանգամանքները նկատի ունենով՝ ճիշտ եմ համարում հրաժարական տալը՝ որպես խորհրդարանի անդամ և որպես Ժողովրդական գործողության կուսակցության անդամ»,- ասել է նախարարը։

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին ուղղված առանձին նամակում նախարարը գրել է, որ վերադարձնում է իր աշխատավարձը և պատգամավորական նպաստը, որ ստացել է հետաքննությունն սկսվելուց հետո, և նշել է, որ չի պահանջի վերադարձնել այդ գումարը, եթե իրեն արդարացնեն։

Նախորդ հոդվածըՊակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Հաջորդ հոդվածըՉԺՀ-ն առաջարկել է միջնորդել Պակիստանի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու հարցում