‘Չիլիի հավաքականի դարպասապահի պատասխանը Մեսսիին’

1258

Չիլիի հավաքականի դարպասապահ Ջոնի Հերերան արձագանքել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի խոսքերին, որը մեղադրել էր Ամերիկայի գավաթի խաղարկությյան կազմակերպիչներին անարդար մրցավարության և կոռուպցիայիի մեջ:

«Պետք է շատ հանդուգն լինել մրցավարության վերաբերյալ այդպիսի հայտարարություններ անելու համար։ Արգենտինան մոտ էր ԱԱ-2018-ին չմասնակցելուն։ Մեսին որակազրկվել էր չորս խաղով՝ Չիլիի հետ խաղում մրցավարին վիրավորելու համար։ 

Մենք բոլորս այնտեղ էինք, բայց արդյունքում նրա պատիժը կրճատվեց մինչև մեկ խաղ և նա փայլուն խաղ ցուցադրեց Էկվադորի դեմ։ Ինչի՞ մասին է նա հիմա խոսում։ Արգենտինան երկու հաղթանակ ունի աշխարհի գավաթներում՝ մեկը բռնապետության ժամանակաշրջանում, մյուսը՝ ձեռքով խփած գոլով։ Այժմ եկել է ձեր հերթը պարտվելու և բերանը փակ պահելու»,-դարպասապահի խոսքերը փոխանցում է ole.com-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Բրազիլիային:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Ռուսաստանից ստացել է C-400 առաջին խմբաքանակը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը բավարարել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը’