‘Չիլիում կփակվի նախկին սպաների համար նախատեսված շքեղ բանտը’

719

Չիլիի նախագահ Սեբասիան Պինյերան հայտարարել է, որ փակելու է այն շքեղ բանտը, որտեղ պահվում են մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված նախկին զինվորականները:

Կորդիլյերա բանտում կալանավորներն ունեն լողարաններ, թենիսի խաղահրապարակ, բարբիքյու և լողավազան: Նրանց կտեղափոխեն այլ կալանավայր, որտեղ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը գեներալ Պինոչետի իշխանության օրոք կատարած սպանությունների ու խոշտանգումների համար: Պաշտոնական տվյալներով՝ Պինոչետի բռնապետության ընթացքում մարդու իրավունքների խախտումների զոհ է դարձել40 018 մարդ, նրանցից 3065-ը սպանվել է կամ անհետ կորել:

Այս տարվա սեպտեմբերին լրացել է ռազմական հեղաշրջման 40 տարին, որի հետևանքով իշխանության էր եկել Աուգուստո Պինոչետը: 1973-1990 թթ. Պինոչետի իշխանության շրջանը (ինչպես նաև նրա նախորդի՝ Աալվադոր Ալյենդեի սոցիալիստական կառավարության շրջանը) շարունակում է բուռն վեճերի թեմա հանդիսանալ: Այսպես, Չիլիի աջ հայացքների տեր քաղաքական գործիչների համոզմամբ՝ Աուգուստո Պինոչետի անցկացրած բարեփոխումները  Չիլիին հնարավորություն են տվել դառնալ Լատինական Ամերիկայի ամենահարուստ պետություններից մեկը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սուրեն Սուրենյանցին կկալանավորեն’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարի. ՖԻՖԱ-ն վերադառնում է 30-ականներ’