Չիլիում հրդեհի զոհ է դարձել առնվազն 112 մարդ

184

Չիլիի Վալպարաիսոյի նահանգում անտառային հրդեհների պատճառով առնվազն 112 մարդ է զոհվել։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, ըստ «Արմենպրես»-ի` հաղորդել է Reuters-ը։

Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ երկիրը կանգնած է «մեծամասշտաբ ողբերգության առաջ»։

Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են․ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հրդեհները, որոնք մեծ թափ են հավաքել փետրվարի 2-ին, սպառնում են Վինա դել Մար և Վալպարաիսո ծովափնյա քաղաքներին, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան։

Չիլիի իշխանությունները հրդեհներից ամենաշատը տուժած շրջաններում ժամը 21։00-ից պարետային ժամ են հայտարարել և զինվորականների են ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Չիլիում մոլեգնում են 165 անտառային հրդեհներ, որոնք միայն Վինա դել Մարի և Կիլպեի շրջաններում ոչնչացրել են շուրջ 14 հազար տուն։

Նախորդ հոդվածըՉինաստանում մահապատժի է դատապարտվել ավստրալացի գրող Յան Հենձյունը
Հաջորդ հոդվածը«Գրեմմի 2024»-ի մրցանակակիրները