‘Չիլի-Ավստրալիա՝ 3:1’

896

Ավարտվեց առաջին փուլի մի խաղ ևս. Չիլին 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին:

 

Առաջին խաղակեսը մեկնարկեց Չիլիի ընտրանու ֆուտբոլիստների գրոհներով, և գոլը չուշացավ. 12-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը բացեց  խաղի հաշիվը: Երկու րոպե չանցած՝  «Բարսելոնայի» խաղացողը դարձավ  Խորխե Վալդիվիյայի оգնականը և նրան գոլային փոխանցում կատարեց, որն  ավարտվեց  ևս մեկ գեղեցիկ գոլով:  Խաղավարտին մոտ՝ 35-րդ րոպեին, ավստրալացիները կրճատեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Տիմ Կեհիլը:

Երկրորդ խաղակեսում  Չիլիի խաղացողներն ավելի  մոտ էին դարպասներին: Էդուրադո Վարգասի հարվածից հետո Ավստրալիայի պաշտպան Ալեքս Ուիլիքսոնը գնդակը հանեց դարպասային գծից: 3-դր գոլը Ավստրալիայի հավաքականի դարպասը խփեց Ժան Բոսեժուրը՝ մրցավարի տված լրացուցիչ ժամանակի ընթացքում:
Չիլիի հավաքականը հավաքեց երեք միավոր և առայժմ  B խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղում է Հոլանդիան: Ավստրալիան և Իսպանիան եզրափակում են աղյուսակը:

 

Չիլի -Ավստրալիա – 3:1

Գոլերը.  Սանչես, 12 (1:0); Վալդիվիյա, 14 (2:0); Կեհիլ, 35 (2:1), Բոսեժուր, 90+2 (3:1):

Նախորդ հոդվածը‘Ոստիկանը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են’