Չինաստանը Թայվան է ուղարկում ռազմական օդանավեր

471

Թայվանի նեղուցում այժմ զինված հակամարտության սպառնալիքն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին 40 տարիների ընթացքում, չորեքշաբթի հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Չիու Կուո Չենը։

Նախարարը զգուշացրել է, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել ինչ-որ պատահական մի բանից։

Վերջին չորս օրերին Պեկինը Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի է ուղարկում աննախադեպ թվով ռազմական օդանավեր։ Դրանք թեև չեն թռչում մինչև կղզին, սակայն վտանգ կա, որ լարված իրավիճակում ինչ-որ մեկը կարող է սխալմամբ կրակ բացել, կարծում է Չիու Կուո Չենը։

 Նա նաև ենթադրել է, որ ՉԺՀ-ն ծրագրում է Թայվան ներխուժել 2025 թ․։ Ըստ նրա՝ Պեկինը տեխնիկապես հիմա էլ է արդեն պատրաստ, սակայն մոտ ապագայում դա կարող է շատ ավելի հեշտությամբ անել։ Նախարարը չի պարզաբանել, թե ինչի վրա է հիմնված իր կանխատեսումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1309 նոր դեպք, 26 մահ
Հաջորդ հոդվածըԴուբայի կառավարչին մեղադրում են նախկին կնոջ հեռախոսը «կոտրելու» մեջ