‘Չինաստանի վարչապետի կարողությունը New York Times-ը գնահատել է 2,7 մլդ դոլար. Պարբերականի կայքը այլևս հասանելի չէ’

920

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանություններն այսօր առավոտյան երկրի տարածքում արգելափակել են New York Times հեղինակավոր պարբերականի ինտերնետային էջը, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:

Չինական իշխանությունների նման քայլի պատճատը ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Վեն Ցզյաբաոյի մասին New York Times-ում հրապարակված հոդվածն է եղել, որում տեղ են գտել խորհրդի նախագահի տնօրինած 2,7 մլդ դոլար ակտիվի մասին պնդումները:

Ներկայումս Չինաստանի տարածքում  հասանելի չեն New York Times-ի ոչ անգլերեն, ոչ էլ չինարեն տարբերակները, ինչպես նաև վերոհիշյալ հոդվածին հղում տված մյուս բոլոր կայքէջերը, փոխանցում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 60 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ-ները դատապարտում են քաղաքապետարանի անգործությունը ‘