‘Չինաստանում բլոգերին ձերբակալել են Կոմկուսի մասին կատակի պատճառով ‘

885

Չինաստանում հարյուրավոր քաղաքացիներ դիմում-նամակ են ստորագրել՝ պահանջելով ազատել ինտերնետում Կոմկուսի նստաշրջանի մասին կատակի պատճառով բանտը նետված բլոգերին:

Բլոգերին ազատազրկել էին այն բանից հետո, երբ նա «Թվիթերում» գրել էր, որ մի հայտնի սարսափ-ֆիլմի շարունակության մեջ ՉԺՀ ժողովրդական դեպուտատների պալատը կարող է փլվել կոմկուսի պատվիրակների վրա:  Տողերի հեղինակին կասկածում են ահաբեկչական տեղեկատվության տարածման մեջ: Համացանցային ակտիվիստները կոչ են անում իշխանություններին՝ չկորցնել հումորի զգացումը եւ չփչացնել ՉԺՀ ղեկավարության փոփոխությունից հետո երկրում ստեղծված բարյացակամ մթնոլորտը:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիին Վրաստանի նոր ղեկավարությունը հիշեցնում է Ռոբեսպիերին ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի ‘