Մեկնաբանել են «Հյուսիսային հոսքի» հետ կապված իրավիճակը

287

«Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը չի սահմանափակվում ռազմական ոլորտով, այլ տարածվում է նաև էներգետիկայի, տնտեսության և պարենի ոլորտների վրա։ Եթե Ռուսաստանը և եվրոպական երկրները կարողանան համագործակցել միջադեպի հետաքննության հարցում, ապա դա «ձիթենու ճյուղ» կդառնա՝ կօգնի մեղմացնել դիմակայությունը և խուսափել տարաձայնությունների խորացումից, ասվում է չինական պետական Global Times թերթում հինգշաբթի հրապարակված խմբագրական հոդվածում։

«Խողովակաշարերում արտահոսքի ակնհայտ հետևանքներից մեկն այն է, որ այս ձմեռ «Հյուսիսային հոսքով» ռուսաստանյան գազ ստանալու Եվրոպայի հույսերը լրիվ հօդս ցնդեցին։ Այդ միջադեպն ավելի բարդ ու խճճված է դարձնում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»,- նշվում է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի չէ՝ ով է կանգնած դրա հետևում, սակայն «ամեն դեպքում՝  քաղաքացիական նշանակության խոշորագույն անդրազգային ենթակառույցի վրա գրոհը չափազանց եղկելի արարք է, և դա նույնպես վտանգավոր նախադեպ է ստեղծել ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, չի կարելի դա խրախուսել»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըThe Guardian. Գառնիկ Մինասյանը՝ ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստների ցուցակում
Հաջորդ հոդվածըՏոկաևը պետական տոների ցանկից հանել է Առաջին նախագահի օրը