‘Չինացի Կազանովան բացահայտվել է, երբ ավտովթարի է ենթարկվել’

1219

Չինաստանի սիրառատ մի բնակիչ տարիներ շարունակ սիրավեպեր է ունեցել  միաժամանակ առնվազն 17 աղջիկների հետ, որոնցից յուրաքանչյուրն իրեն համարել է նրա միակ ընտրյալը, իսկ նրանցից մեկը նույնիսկ պարոն Յուանից երեխա է ունեցել: Հայտնի չէ, թե էլի որքան ժամանակ նրան կհաջողվեր նման կյանք վարել, եթե դժբախտ պատահար տեղի չունենար. երբ նա ավտովթարի է ենթարկվել, նրա 17 ընկերուհիները սլացել են հիվանդանոց, որ իմանան՝ ինչպես է:

Հիվանդանոցում հայտնված ու մեկը մյուսից գեղեցիկ աղջիկներից մեկը լրագրողներին պատմել է, որ արդեն մեկուկես տարի է՝ հանդիպում է պարոն Յուանի հետ: Նա նաև տեղեկացրել է, որ բացահայտումից հետո իմացել է այն մասին, որ Յուանի սիրուհիներից շատերը նաև նյութապես օգնել են նրան, մասնավորապես՝ նրանցից մեկը Յուանին փող է տվել ինը տարի շարունակ:

Յուանի խաբված ընկերուհիներից մեկն էլ ասել է, որ արդեն սկսել էր պատրաստվել հարսանիքի:

Չինաստանի ոստիկանությունը Յուանի դեմ քրեական հետաքննություն է սկսել՝ խարդախության կասկածանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան փորձագետները հայտնել են Մարսը նվաճելու ժամկետները’
Հաջորդ հոդվածը‘Օբաման կրկին հավաստիացրել է, որ աջակցում է Իսրայելին’