«Սեւիլիան» ու «Բարսելոնան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

322

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը 32-րդ րոպեին առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 45-րդ րոպեին։ Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

64-րդ րոպեին հեռացվեց «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, որը գնդակը նետեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի դեմքին։

18 խաղից հետո «Սեւիլիան» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Բարսելոնան» 7-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սեւիլիա» — «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեխանդրո Գոմես, 32 — Ռոնալդ Արաուխո, 45

Հեռացում՝ Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), 64

Նախորդ հոդվածըԿյանքից հեռացել է Ռիմա Դեմիրճյանը
Հաջորդ հոդվածըՉիրո Իմոբիլեն վարակվել է կորոնավիրուսով