‘«ՉԻ» լրագրողը դիմել է դատարան. «Հրապարակ»’

1312

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը երկու օր առաջ դիմել է դատարան՝ բողոքարկելու իր լրագրողական աշխատանքը խոչընդոտած ու իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: «Բողոքս վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ եւ 290-րդ հոդվածների կարգով` ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի 24.06.2014թ. կայացրած որոշման եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի 14.07.2014թ. նախաքննական մարմնի կողմից կայացված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ստուգման ենթարկելու մասին բողոքը մերժելու որոշման դեմ»,-ասաց Անի Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը բերման էր ենթարկվել փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստների կողմից անցկացվող Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ: «ՉԻ» լրագրողը դեպքից հետո հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ այն մասին, որ իր լրագրողական աշխատանքը խոչընդոտվել է, ու իր նկատմամբ բռնություններ են կիրառվել ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլեւ ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի կողմից:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել շորթման դեպքի առթիվ քննվող քրեական գործը’