ՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» մեկնել են Ստամբուլ

426

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» մեկնել են Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։

«Ինտերի» կազմում Թուրքիա է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո։

«Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը․ ՊԲ
Հաջորդ հոդվածըՍաուդյան թագաժառանգը աշնանը սպառնացել է ԱՄՆ-ին