‘ՉԼ․ Խումբ A․ «Ռեալ Մադրիդ» – «Մալմյո»֙ 8:0,«ՊՍԺ»-«Շախտյորին»֙2:0 (տեսանյութ)’

1040

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում A խմբում կայացան «Ռեալ» — «Մալմյո», «Պարի Սեն Ժերմեն» — «Շախտյոր» հանդիպումները: Վերջին տուրից առաջ մադրիդյան թիմը 1/8 եզրափակչի ուղեգիր էր նվաճել առաջին տեղով, փարիզյան թիմը՝ երկրորդ, իսկ «Շախտյորը» և «Մալմյոն» պահպանել էին Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

«Սանտյագո Բեռնաբեուում» կայացած «Ռեալ»-«Մալմյո» խաղում մադրիդցիները սպասված հաղթանակ տոնեցին՝ մրցակցի դարպասը խփելով 8 անպատասխան գոլ. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն պոկեր ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մատեո Կովաչիչը: 

«Պարի Սեն Ժերմեն»-«Շախտյոր» խաղում արձանագրվեց 2 գոլ. մեկական անգամ աչքի ընկան Լուկասն ու Զլատան Իբրահիմովիչը: 

Այսպիսով, խմբային փուլի 6 խաղում «Ռեալը» վաստակեց 16 միավոր, «Պարի Սեն Ժերմենը»՝ 13, «Շախտյորն» ու «Մալմյոն»՝ 3: Լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց ուկրաինական թիմը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել է Արցախի Հանրապետական կուսակցություն’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ B․ «Վոլսֆսբուրգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 3:2, «ՊՍՎ» – «ԲԿՄԱ»֙ 2:1 (տեսանյութ)’