‘Ստեղծվել է Արցախի Հանրապետական կուսակցություն’

2438

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտում կայացավ Արցախի հանրապետական կուսակցության հիմնադիր կոնֆերանսը: Կուսակցության պատվիրակներն ընդունել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, ինչպես նաև ընտրել ղեկավար մարմինները` կուսակցության համանախագահներին, քաղաքական խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով: Կուսակցության համանախագահներ ընտրվեցին դոկտոր Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը:

Արցախի հանրապետական կուսակցությունը, որպես իր կարևոր առաջնություն, համարում է Մարդուն և մարդկային հիմնարար արժեքները` ազատությունը, արդարությունը և ժողովրդավարության զարգացումը Լեռնային Ղարաբաղում` կոչված ապահովելու հանրապետության բարգավաճումն ու անվտանգությունը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Էմիլ Ռեյնոն՝ կամավոր Սիզիփոսը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ A․ «Ռեալ Մադրիդ» – «Մալմյո»֙ 8:0,«ՊՍԺ»-«Շախտյորին»֙2:0 (տեսանյութ)’