‘ՉԼ․ Խումբ F․ «Օլիմպիակոս»: «Արսենալ»֙ 0:3, «Դինամո Զագրեբ» – «Բավարիա» 0-2 (տեսանյութ)’

1133

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ F խմբից պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել միայն Մյունխենի «Բավարիան», իսկ երկրորդ տեղի համար պայքարում էին «Օլիմպիակոսն» ու «Արսենալը»:

6-րդ տուրից առաջ «Օլիմպիակոսն» ուներ 9 միավոր, «Արսենալը»՝ 6, և պայքարը շարունակելու համար «զինագործներին» միայն հաղթանակ էր հարկավոր, ինչին էլ Արսեն Վենգերի սաները հասան: «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, իսկ դաշտի տերերը գոլ չխփեցին:

Զուգահեռաբար ընթացող «Դինամո Զագրեբ»-«Բավարիա» խաղում հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:

Այսպիսով, F խմբում «Բավարիան» վաստակեց 15 միավոր, «Արսենալը» և «Օլիմպիակոսը»՝ 9, սակայն լոնդոնյան թիմը լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ շարունակում է պայքարը, իսկ հույները կխաղան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում: «Դինամոն» 6 խաղում վաստակեց 3 միավոր և եզրափակեց աղյուսակը:

 

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, F խումբ

«Օլիմպիակոս» — «Արսենալ»՝ 0:3
Գոլերը՝ Ժիրու 29′, 49′, 67’/11-մետրանոց

«Դինամո Զագրեբ» — «Բավարիա»՝ 0:2
Գոլերը՝ Լևանդովսկի 61′, 64′
Չիրացրած 11-մետրանոց՝ Մյուլլեր 88′

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

N

ԹԻՄ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1

ԲԱՎԱՐԻԱ

6

5

0

1

19

3

15

2

ԱՐՍԵՆԱԼ

6

3

0

3

12

10

9

3

ՕԼԻՄՊԻԱԿՈՍ

6

3

0

3

6

13

9

4

ԴԻՆԱՄՈ Զ

6

1

0

5

3

14

3

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ունի նոր հովանավոր’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին խոստացել է CAS-ի նիստին ասել միայն ճշմարտությունը’