ՉԼ․ Փլեյ-օֆֆի 14 մասնակից հայտնի է

184

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը A, B, C եւ D խմբերում։ 1/8 եզրափակիչի 16 մասնակցից 14-ն արդեն հայտնի է։

Լոնդոնի «Տոտենհեմն» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» միացան ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճած Միլանի «Ինտերին», պորտուգալական «Պորտուին», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», փոխչեմպիոն «Լիվերպուլին»,  իտալական «Նապոլիին», Իսպանիայի չեմպիոն «Ռեալին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», բելգիական «Բրյուգեին», Դորտմունդի «Բորուսիային», Լոնդոնի «Չելսիին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պորտուգալական «Բենֆիկային»։

Վերջին երկու ուղեգրերին հավակնում են Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» E խմբում եւ գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» F խմբում։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» պարտվեց «Բավարիային», «Այնտրախտն» ու «Տոտենհեմը» 1/8 եզրափակիչում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը