‘ՉԼ. Յուվենտուս» – «Բավարիա»֙ 2-2․ Թուրինցիները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’

1258

«Յուվենտուս Ստեդիում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ մյունխենցիների զգալի առավելությամբ, սակայն Խոսեպ Գվարդիոլայի սաներին միայն խաղակեսի վերջնամասում հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 43-րդ րոպեին Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Թոմաս Մյուլերը:  

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Բավարիան» կրկնապատկեց հաշվի առավելությունը. աչքի ընկավ Արյեն Ռոբենը: 63-րդ րոպեին Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 76-րդ րոպեին Ստեֆանո Ստուրարոն խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը: 

Չնայած այս ոչ-ոքիին՝ մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց «Բավարիան»: Հավելենք, որ թիմերը Մյունխենում պատասխան հանդիպումն անցկացնելու են մարտի 16-ին:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍԲԱՎԱՐԻԱ

2-2 (0-1)

MC

 

0-1՝ Թոմաս Մյուլեր 43՛, 0-2՝ Արյեն Ռոբեն 57՛, 1-2՝ Պաոլո Դիբալա 63՛, 2-2՝ Ստեֆանո Ստուրարո 78՛

 

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 15.Անդրեա Բարցալյի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 33.Պատրիս Էվրա, 6.Սամի Խեդիրա (27.Ստեֆանո Ստուրարո, 69), 8.Կլաուդիո Մարկիզիո (11.Հերնանես, 46), 10.Պոլ Պոգբա, 16.Խուան Կուադրադո, 17.Մարիո Մանջուկիչ, 21.Պաոլո Դիբալա (9.Ալվարո Մորատա, 75)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 18.Խուան Բեռնատ (5.Մեհդի Բենատիա, 74), 21.Ֆիլիպ Լամ, 27.Դավիդ Ալաբա, 6.Տիագու Ալկանտարա, 23.Արթուրո Վիդալ, 32.Ջոշուա Կիմիխ, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն, 11.Դուգլաս Կոստա (7.Ֆրանկ Ռիբերի, 84), 25.Թոմաս Մյուլեր

 

Զգուշացում՝ Ալվարո Մորատա 79՛ (Յ), Դուգլաս Կոստա 20՛ (Բ), Ռոբերտ Լեվանդովսկի 70՛ (Բ), Արթուրո Վիդալ 90՛ (Բ) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

36

ԳՆԴԱԿԻ %

64

12 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (5)

13

ՏՈՒԳԱՆՔ

18

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘ՉԼ։.1/8 եզրափակիչ. «Արսենալ» – «Բարսելոնա»֙ 0-2․ Լիոնել Մեսսիի դուբլը հաղթանակ է պարգևում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնի խոստովանությունը ‘