‘ՉԼ. «Չելսի» – «ՊՍԺ» 2-2․ Ֆրանսիական ակումբը լրացուցիչ ժամանակում խփած երկրորդ գնդակի շնորհիվ դուրս է գալիս 1/4 եզրափակիչ(տեսանյութ)’

1198

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին:  

Թիմերը հանդիպումը վատ չսկսեցին, սակայն ակտիվ մեկնարկից հետո խաղի տեմպը զգալիորեն ընկավ: Հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը որոշեց աշխուժացնել կրքերը. հոլանդացի մասնագետը մի շարք վիճահարույց որոշումներ կայացրեց, իսկ 31-րդ րոպեին հյուրերին թողեց տասը հոգով` խաղադաշտից հեռացնելով շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: 

0:0 հաշիվը ցուցատախտակին մնաց մինչև 81-րդ րոպեն, երբ «ազնվականներին» առաջ մղեց Գարի Կեյհիլը: Թվում էր` «Չելսին» արդեն 1/8 եզրափակչում է, սակայն 86-րդ րոպեին լոնդոնյան թիմի նախկին պաշտպան Դավիդ Լուիսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Խաղի հիմնական ժամանակահատվածում այլ գոլեր չգրանցվեցին, և 1/4 եզրափակչի ուղեգիրը վիճարկվեց լրացուցիչ ժամանակում:  

95-րդ րոպեին «Պարի Սեն Ժերմենի» ավագ Տյագո Սիլվան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչին հաջորդեց Սալվատորե Սիրիգուի դարպասին նշանակված 11-մետրանոցը, որն անվրեպ իրացրեց Էդեն Ազարը: 

Տպավորություն ստեղծվեց, որ այս անգամ փարիզյան թիմն այլևս չի կարող հաղթական նժարը բեկել իր կողմը, սակայն 114-րդ րոպեին Տյագո Սիլվան գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը և իր թիմին պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռնեց: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, և «Պարի Սեն Ժերմենը» պայքարը շարունակում է մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ:

 

ՉԵԼՍԻ ՊՍԺ

2-2 (0-0)

MC

1-0՝ Գերի Կեյհիլ 81՛, 1-1՝ Դավիդ Լուիզ 86՛, 2-1՝ Էդեն Ազար 96՛ (11մ), 2-2՝ Տիագու Սիլվա 114՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 7.Ռամիրես (11.Դիդյե Դրոգբա, 91), 8.Օսկար (22.Վիլիան, 46), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ (5.Կուրտ Զումա, 84), 19.Դիեգո Կոստա

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 2.Տիագու Սիլվա, 5.Մարկինյոս, 17.Մաքսվել, 32.Դավիդ Լուիզ, 8.Տիագու Մոտտա, 14.Բլեզ Մատուիդի (25.Ադրիեն Ռաբիո, 82), 24.Մարկո Վերատի (22.Էսեկիել Լավեսի, 82), 27.Խավյեր Պաստորե (23.Գրեգորի Վան դեր Վիլ, 118), 9.Էդինսոն Կավանի, 10.Զլատան Իբրահիմովիչ

Հեռացում՝ Զլատան Իբրահիմովիչ 31՛ (Պ)
Զգուշացում՝ Օսկար 37՛ (Չ), Ռամիրես 52՛ (Չ), Դիեգո Կոստա 73՛ (Չ), Տիագու Մոտտա 33՛ (Պ), Բլեզ Մատուիդի 40՛ (Պ), Դավիդ Լուիզ 73՛ (Պ), Մարկո Վերատի 74՛ (Պ)
Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

14 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (6)

24

ՏՈՒԳԱՆՔ

17

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

11

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա» – «Շախտյոր» 7-0․ Մյունխենցիները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Շալկեի» առաջին 3 գոլերը Կասիլյասի մեղքով էին ‘