‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «Ռոմա» – «Ռեալ Մադրիդ»֙ 0-2․ Ռոնալդուն ու Խեսեն հաղթանակ են պարգևում (տեսանյութ)’

1163

 

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ մադրիդյան թիմի զգալի առավելությամբ, սակայն Զինեդին Զիդանի սաներին չէր հաջողվում գրոհներին սրություն հաղորդել, և նրանք մեկընդմեջ սխալներ էին թույլ տալիս: «Ռոմայի» ֆուտբոլիստներին երբեմն հաջողվում էր օգտվել այդ սխալներից, սակայն Կեյլոր Նավասին լրջորեն անհանգստացնել չէր ստացվում:

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի ակտիվ պայքարում: 57-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ հարվածով առաջ մղեց հյուրերին: Բաց թողած գոլից հետո «գայլերն» ակտիվացան, սակայն գրոհների եզրափակիչ փուլում հաջողությունը չէր ժպտում Սպալետիի սաներին: Խաղավարտից 4 րոպե առաջ «Ռեալը» նաև երկրորդ գոլը խփեց և 1/4 եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց. 86-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Խեսեն: 

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

ՌՈՄԱ-ՌԵԱԼ Մ. 0-2 (0-0) MC
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 57՛, 0-2՝ Խեսե 86՛
ՌՈՄԱ. 25.Վոյցեխ Շչեսնի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 3.Լյուկա Դին, 44.Կոստաս Մանոլաս, 4.Ռաջա Նայնգոլան, 15.Միրալեմ Պյանիչ, 21.Ուիլիամ Վեյնկեր (16.Դանիելե Դե Ռոսի, 77), 24.Ալեսսանդրո Ֆլորենցի (10.Ֆրանչեսկո Տոտի, 87), 8.Դիեգո Պերոտի, 11.Մոհամեդ Սալահ, 22.Ստեֆան Էլ Շարավի (9.Էդին Ջեկո, 64)
ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 82), 19.Լուկա Մոդրիչ, 22.Իսկո (16.Մատեո Կովաչիչ, 64), 7.Կրիշտիանու Ռոնալդու (14.Կազեմիրո, 89), 9.Քարիմ Բենզեմա
Զգուշացում՝ Ռաֆայել Վարան 62՛ (Ռ), Սերխիո Ռամոս 85՛ (Ռ) ; Մրցավար՝Պավել Կրալովեց (Չեխիա)
39 ԳՆԴԱԿԻ % 61
10 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 19 (5)
12 ՏՈՒԳԱՆՔ 10
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘Օբաման նախագահի պաշտոնը չափազանց լուրջ է համարում Թրամփի համար’
Հաջորդ հոդվածը‘Լևանդովսկին ցանկանում է մնալ «Բավարիայում»’