‘Պակիստանում երկրաշարժը խլել է 320-ից ավել մարդու կյանք’

802

Պակիստանում տեղական ժամանակով ժամը 16:29-ին գրանցվել է  7.7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ, որը խլել է ավելի քան 320 մարդու կյանք: Հարյուրավոր զինվորներ ժամանել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու՝ Հարավային Ասիայում 2005 թվականից հետո տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժից տուժվածներին:

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են նաև Կարաչիում, Հայդարաբադում, ինչպես նաև Դելիում: Դրանց հետևանքով որոշ տեղերում բարձրացել է ծովի հատակը, հայտնում է Euronews-ը: Բելուջիստանում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր: Միայն այս տարի ապրիլին դրա հետևանքով մահացել է 35 մարդ:

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Նախագիծ. Վերացնել մուտքի վիզային ռեժիմը դիվանագետների համար՝ Հայաստանի եւ Չերնոգորիայի միջեւ’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը միացել է Պանամայում կայանալիք 5-րդ համաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հայտարարությանը’