‘Պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ. Կա մեկ վիրավոր’

908

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ՝ Կրթության եւ գիտության նախարարության հայ-հունական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 43 հասցեում պայթյուն է գրանցվել։ «Նախնական տվյալներով՝ պայթյունի վայրում 30/50 սմ չափի փոս է առաջացել։ ԱԻՆ փրկարարները այժմ աշխատում են դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց»,- նշել են ԱԻՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մեր տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով վնասվել են շրջակայքում կայանված մի քանի ավտոմեքենաներ:

Նախորդ հոդվածը‘«Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք մինչև օրս չի կիրառվել’
Հաջորդ հոդվածը‘Հայոց պետականության կայացման առումով առաջատարը Բադեն-Բադենն է. Մամուլ’