Պայթյուն, փլուզում և հրդեհ մերձմոսկովյան OBI հիպերմարկետում

306

«Мега Химки» առևտրի կենտրոնի OBI հիպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կառույցն սկսել է փլվել, ապա հրդեհ է բռնկվել։

Այդ մասին ուրբաթ օրը ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայությունները։ Նրանք նշել են, որ հրդեհում զոհվել է հիպերմարկետի պահակը։

Արտակարգ ծառայություններն ավելի ուշ հայտարարել են, որ հրդեհի պատճառ է դարձել հիպերմարկետի կցակառույցում զոդման աշխատանքների ընթացքում կանոնների խախտումը, իսկ հրդեհի ժամանակ, հավանաբար, պայթել են գազի բալոնները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնացի միլիարդատերը կազմել է իր թիմը Լուսին թռչելու համար
Հաջորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող