‘Պաշտոնական.Անդեր Էրերան 5 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ’

1019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդեր Էրերան հինգ տարվա պայմանագիր կնքեց  Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը։

Էրերայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել էր անցած ամիս, եւ նա անվճար բաժին հասավ ՊՍԺ-ին։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014-ին Բիլբաոյի «Ատլետիկից»։ Անգլիական թիմում մասնակցել է 189 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 27 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Կերբերը չպաշտպանեց տիտղոսը, Ֆեդերերը դուրս եկավ երրորդ շրջան’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը հրաժարվել է «Յուվենտուսի» ավագի թեւկապից եւ առաջին համարից’