‘Պաշտոնական. Անխել դի Մարիան տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»’

885

«Մանչեսթր Յունայթեդը» ավարտին հասցրեց Անխել դի Մարիայի տրանսֆերային տեղափոխությունը:

Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան 59.7 միլիոն ֆունտ սթեռլինգի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ին միանալու համար: Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Իսպանիայում: Շատ ակումբներ էին հետաքրքրվում ինձնով, բայց ես «Ռեալը» կարող էի փոխարինել միայն «Մանչեսթր Յունայթեդով»,-ասել է 26-ամյա արգենտինացին:

«Անխելը համաշխարհային մեծության կիսապաշտպան է, բայց ամենակարևորն այն է, որ նա թիմային խաղացող է: Մենք ոչ մի կասկած չունենք, որ նա շատ տաղանդավոր է»,- ֆուտբոլիստի մասին իր կարծիքն է հայտնել  «Մանչեսթր Յունայթեդի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:»

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը անգլիական ֆուտբոլի նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այժմ ԱՊԼ-ի ակումբների իրականացրած տրանսֆերներից ամենաթանկարժեքը Ֆերնանդո Տորեսի տեղափոխությունն էր «Լիվերպուլից»՝ «Չելսի», 50 միլիոն ֆունտի դիմաց:

Անխեն դի Մարիան «Օլդ Թրաֆորդում» ելույթ կունենա առաջիկա 5 մրցաշրջանների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիական գավաթի լիգայից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի կառավարության նոր կազմում դժգոհողներ չկան’