‘Պաշտոնական. Կիեւում բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ’

865

Ուկրաինայում իրավապահ մարմինների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 25 մարդ: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

«25-ից 8-ը մահացել են հոսպիտալացվելուց հետո, 4-ը՝ Ներքին գործերի նախարարության հոսպիտալում, իսկ զոհերից 13-ը տեղափոխվել են Կիեւի դատաբժշկական փորձաքննության քաղաքային կլինիկական բյուրո»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ օպերատիվ տեղեկատվության համաձայն` բժշկական օգնության է դիմել 351 մարդ: Հոսպիտալացվածների շարքում են իրավապահ մարմիների 79 աշխատակիցներ, 5 լրագրող, ինչպես նաեւ ընդդիմադիր պատգամավոր Վասիլի Պազինյակը, ով վստահեցնում է, որ իրեն եւ մի քանի անչափահասներին ծեծի են ենթարկել սպայական տանը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Գյանջայում ‘
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալվել է 60 ցուցարար’