‘Պաշտոնական. Ճանապարհները բաց են’

862

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնել է Բաղդադ’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Հաջորդ պատերազմը, որին կարող է մասնակցել ռուսական բանակը, կլինի Կենտրոնական Ասիայում’