‘Պաշտոնական. Վարդան Մինասյանն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ’

1045

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար»:

«Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,  — ասել է Վարդան Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կրակող տղան, որն ուզում է վերադառնալ քաղաքականություն’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Վարուժան Սուքիասյանը հեռացվեց «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից’