‘Պառակտում ԱԳհ-ի շարքերում’

1855

Աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ֆրաուկե Պետրին, հայտարարել է, որ լքելու է կուսակցությունը, իսկ Բունդեսթագում, որտեղ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, հանդես կգա որպես անկախ պատգամավոր: Նույնպիսի որոշում է կայացրել նաև նրա ամուսինը՝ Մարկուս Պրետցելը, որը ևս ԱԳհ-ի հնագույն անդամներից է:

Քաղաքական գործիչներն իրենց որոշումը բացատրել են կուսակցության առավել արմատական թևի հետ ունեցած տարաձայնություններով:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նշանակալի հաջողության  հասավ կիրակի օրը կայացած ընտրություններում՝ ստանալով ընտրողների գրեթե 13 %-ի քվեն և դառնալով Բունդեսթագի երրորդ խոշոր կուսակցությունը:

 Դիտորդները չեն բացառում, որ կուսակցության՝ չափավոր տրամադրված անդամները կարող են հետևել Պետրիի օրինակին և նրա հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ:

ԱԳհ-ն ստեղծվել է ընդամենը 2013 թ., և նրա հաջողությունը ուղղակի ցնցել է  ավանդական կուսակցությունների կողմնակիցներից շատերին: «Սա աղետ է: Գերմանացիները մտածելու բան ունեն», կարծում են նրանցից շատերը:

Միևնույն ժամանակ՝ ԱԳհ-ի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունվել PEGIDA (Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման) շարժման կողմնակիցների կողմից:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն անհատույց օգտագործում է հանրային ռեսուրսը. Մեղրու դպրոցներում կուսբջիջներ կան (հարցազրույց)’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Մերի Հակոբյանն ուզում է կուշտ լինել’