‘Պատահար Շիրակում. Կա զոհ ‘

858

Հոկտեմբերի 12-ին` ժամը 01.07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Ղարիբջանյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, պարզվել է, որ «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 30 ՍՏ 712 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Վարորդ Ս. Տ.-ը (ծնվ. 1988թ.), ուղևոր Ե. Ղ.-ը (ծնվ. 1992թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հոսպիատալացվել Գյումրու ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ուղևոր Ֆ. Տ.-ը (ծնվ. 1986թ.) ստացված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վերջինիս դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

Նախորդ հոդվածը‘Բելառուսը կարող է դուրս գալ ՄՄ-ից, եթե Ռուսաստանը չփոխի նավթամթերքների մաքսատուրքը’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Ծատուրյան. Նունե Եսայանին 54 մլն դրամ պետք է տան, որ հանկարծ ելույթ չունենա’