‘Նիկոլայ Ծատուրյան. Նունե Եսայանին 54 մլն դրամ պետք է տան, որ հանկարծ ելույթ չունենա’

2163

Հոկտեմբերի 11-ին և 12-ին կայանալիք Էրեբունի-Երևան-2795 տոնակատարությունների համար 200 միլիոն դրամ ծախսելը թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը համարում է անարդյունավետ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ծատուրյանը նշել  է՝ այդ նույն գումարներով կարելի է լուծել քաղաքում առկա տրանսպորտի խնդիրները կամ անապահով ընտանիքների տրամադրել:

«Նմանօրինակ շքեղություններ իրենց կարող են թույլ տալ հարուստ պետությունները, բայց ոչ խեղճ ու կրակ երկիրը»,- ասել է ժողովրդական արտիստը: Վերջինս հիշել է նաև Նունե Եսայանի՝ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված համերգը, որի համար մշակույթի նախարարությունը տրամադրել էր 54 մլն դրամ. «Նունե Եսայանին 54 մլն դրամ պետք է տան, որ հանկարծ ելույթ չունենա: Իսկ էս մեր գեղացի կառավարությունը, որ ներկա էր համերգին, այնպիսի գոհունակությամբ էր նայում… անճաշակություն, գռեհկություն»,- նշել է Նիկոլայ Ծատուրյանը, ապա հիշել 90-ականները, երբ Հենրիկ Հովհաննիսյանը հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի նախագահ էր ու արգելեց ռաբիզ երաժշտությունը, որից հետո քաղաքում այդ երաժշտությունը լսելը դարձավ ամոթ, հետո, սակայն, ամեն ինչ փոխվեց: «Հիմա պետական մակարդակով քարոզվում և ֆինանսավորվում է անճաշակությունը»,- հավելել է Նիկոլայ Ծատուրյանը:

 

Նախորդ հոդվածը‘Պատահար Շիրակում. Կա զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը վերջին անգամ է երկարացրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատը’