Պատվաստված և կորոնավիրուսից ապաքինված ֆուտբոլիստները թեստ չեն հանձնի

336

ՈւԵՖԱ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ կորոնավիրուսով վարակված ու ապաքինված ֆուտբոլիստներին պաշտոնական հանդիպումներից առաջ թեստ չհանձնել, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների փոփոխությունները։ Թիմերը ինքնուրույն պետք է հետեւեն հանդիպմումների անցկացման քաղաքների համավարակային սահմանափակումներին։

ՈւԵՖԱ-ն նաեւ թույլատրել է երկրպագուների մեկնումը արտագնա հանդիպումների, եթե ընդունող երկրի օրենքները չեն նախատեսում սահմանափակումներ։

Նախորդ հոդվածըՎախկոտների հանձնաժողովը «դուխով» քննելու է զինվորականներին
Հաջորդ հոդվածըՊՍԺ նախագահը՝ Սուպերլիգայի մասին.Միասին կարողացանք պաշտպանել եվրոպական ֆուտբոլի շահերը