Պատրաստվում են անցնել «ճգնաժամային ռեժիմի»

522

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին պատվիրել են պատրաստ լինել կարճ ժամանակում անցնելու «ճգնաժամային ռեժիմի»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական հակամարտության առիթով անհանգստության ֆոնին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով լրատվական աղբյուրի։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցները այդ հրահանգն ստացել են այս շաբաթ։ Ճգնաժամային ռեժիմը նշանակում է, որ դիվանագետները անցնում են Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ քաղաքականություն մշակելու աշխատանքի, նաև որոշում են Բրիտանիայի պատասխան քայլերը լարվածության հետագա սաստկացման դեպքերում։

«Դա ծայրաստիճան կարևոր աշխատանք է մեր եվրոպական անվտանգությունն ապահովելու առումով»,- ասվում է աշխատակիցների համար կազմված հաղորդագրության մեջ։

ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակն առանցքային առաջնահերթություն է, և գերատեսչությունը գործողությունների ծրագիր ունի անկանխատեսելի հանգամանքների դեպքում։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում ճգնաժամային ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի համավարակի և Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամանակ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըՀամաձայնության գալու ժամանակը սպառվում է