Պատրուշև․ Առնվազն 50 երկիր է մասնակցում ուկրաինական հակամարտությանը

266

«Ռամշթայն» դաշինքի մեջ ընդգրկված մոտավորապես 50 երկիր է մասնակցում ուկրաինական հակամարտությանը Կիևի ռեժիմի կողմում, Նյու Դելիում  ՇՀԿ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Անդրադառնալով իրավիճակին Աֆղանստանում՝ ՌԴ ԱԽ քարտուղարը նշել է, որ թալիբների իշխանության գալուց մեկուկես տարի անց այդ երկրում իրավիճակը շարունակում է բարդ մնալ և տևական ճգնաժամի բնույթ է ստանում։

Ըստ Պատրուշևի՝ Աֆղանստանից «մեր պետությունների անվտանգությանը հարվածող զգալի մարտահրավերներ և սպառնալիքներ են գալիս»։ Դրանց թվում Պատրուշևը նշել է ահաբեկչությունը, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, ինչպես նաև ծայրահեղական գաղափարախոսության տարածումը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրակոցներ Նեշվիլում․ Ահաբեկիչն օրինական ձևով մի ողջ զինանոց է ձեռք բերել
Հաջորդ հոդվածըՀանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի