‘Պարզեցվել է էներգիա արտադրող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը’

788

Հաշվի առնելով էներգետիկայի մասին օրենքի փոփոխություններն այս տարվա հունիսի 19-ից՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզեցրել է էներգիա արտադրող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը, նախկինում տրամադրվում էր 2 լիցենզիա`  էներգիա արտադրող օբյեկտի շինարարության և էներգիայի արտադրության համար: Ըստ օրենքի փոփոխությունների, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման՝ այսուհետ այդ ձեռնարկությունները կստանան միայն մեկ լիցենզիա` էներգիայի արտադրության համար: Որոշումը վերաբերում է բոլոր էներգիա արտադրող ձեռնարկություններին, այդ թվում` ՀԷԿ-երին, ՋԷԿ-երին, ՀԱԷԿ-ին և այլն:

Բաղրամյանը նշել է, որ լիցենզավորման ընթացակարգի պարզեցմանը զուգահեռ՝ էապես կրճատվել են նաև վերականգնվող էներգետիկայի լիցենզավորման ժամկետները` 60 օրից մինչև 25 օր: Իսկ մնացածների համար լիցենզիայի տրամադրման ժամկետը մնացել է անփոփոխ՝ կազմելով 80 օր:

Նախորդ հոդվածը‘Արագաչափերով տուգանվածների վրա համաներումը չի տարածվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ’