‘Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ’

890

Նոյեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը, այս տարի ծրագրում ընդգրկվել է աշխարհի 34 երկրի 113 ֆիլմ: Փառատոնի շրջանակներում սպասվում են վարպետության դասեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր: Գրիգորյանի խոսքով՝ առաջիկա փառատոնում կավելանա մրցութային անվանակարգերի թիվը:

Փառատոնի կազմակերպիչը Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամն է`Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Պարզեցվել է էներգիա արտադրող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Հայքի մայրաքաղաքի տարածքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել’