‘Պարզվել է եգիպտական օդանավն առևանգողի ինքնությունը’

1335

EgiptAir A320 օդանավն առևանգողը Իբրահիմ Սամահան է, հաղորդել է Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը:

«Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը, հղում անելով եգիպտական զանգվածային լրատվամիջոցներին, տեղեկացրել է, որ տղամարդը եգիպտացի է: Սակայն Կիպրոսի ԶԼՄ-ները հաղորդել են, որ նա լիբիացի է:

Ինչպես հաղորդել է բրիտանական The Daily Telegraph թերթը, նա մոտավորապես 30 տարեկան է և ուսանում է Ատլանտայի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Sky News հեռուստատեսության փոխանցմամբ՝ Սամահան Կիպրոսում քաղաքական ապաստան և թարգմանիչ է խնդրել:

Առևանգված օդանավում եղել է 81 մարդ: Առևանգիչն ազատ է արձակել բոլոր պատանդներին՝ բացի անձնակազմի անդամներից և հինգ օտարերկրացիներից: Այդպիսով՝ օդանավում մնացել են անձնակազմի յոթ անդամները, երեք բրիտանացիներ, մի իտալացի և մի իռլանդացի: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ «Եղբայր Օբամային». Ֆիդելը կասկածում է Սպիտակ տան ղեկավարի անկեղծությանը’
Հաջորդ հոդվածը‘Անաստասիադիս. Օդանավի առևանգման դրդապատճառը կին է’