‘Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան’

1303

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Նման մտադրության մասին թեկնածուն տեղեկացրել էր դեռ երեկ:

Հիշեցնենք, որ որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Նախորդ հոդվածը‘Մերկապարուհի Վարդան պարային շոուով գալիս է Երևան(լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից սկսվում է 48 օրյա Մեծ Պահքը’