Պարտություն, որ շարունակվում է․ Ալիք Մեդիա

825

2020-ի նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ փաստաթուղթը, որը մեր պարտության արձանագրումն էր, ամբողջովին փոխեց Հայաստանի կարգավիճակը։ Այն Հայաստանը, որ աշխարհում, տարածաշրջանում, բարեկամների ու հակառակորդների համար կար մինչեւ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր, դադարեց գոյություն ունենալուց։

Նոր իրողություններն ու նոր կարգավիճակի գիտակցումն առիթ դարձան պնդելու, որ իշխանավորը, ում օրոք արձանագրվեց պարտությունը, պետք է հեռանա։ Մեկ հիմնավորում է եղել՝ վերջնագիր ստորագրած վարչապետը լիարժեք բանակցող լինել չի կարող։ Հաղթած երկրի ղեկավարը նրա հետ այլ բառապաշարով է խոսելու։ Նրան անընդհատ վերջնագրեր են ներկայացնելու, նրա հետ սպառնալիքներով են խոսելու։

Բանակցային սեղանի մոտ նրա ձայնը չի հնչելու։ Զարգացումներին տեղյակ, մասնակից ու միջնորդ երկրներն են անգամ այլ վերաբերմունք դրսեւորելու։ Ասվում էր, որ նրա մնալու դեպքում նոր կորուստներն անխուսափելի են լինելու։ Բացատրվում էր, որ նրա հեռանալը ոչ թե կամակորություն է, այլ բխում է պետության շահից, որ պարտված երկիրը պետք է ներկայացնի մեկը, ով պարտությանն անմիջական առնչություն-մասնակցություն չի ունեցել, հետեւաբար այնքան կաշկանդված չէ, որքան նա, ով իր անհեռատես քայլերով ու արկածախնդիր վարքով երկիրը պատերազմի ու ջախջախիչ պարտության է տարել։

Վարդան Հարությունյան

Ալիք Մեդիա

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիան հուսով է, որ «կջարդի բարձր արժեզրկման ողնաշարը»
Հաջորդ հոդվածըԵթե այսօր դեռ դիվանագիտական ռեսուրս ունենք, դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին