‘Պելե. Անգլիան, Իտալիան եւ Գերմանիան Նեյմարի համար չեն’

773

Ֆուտբոլի «արքա» Պելեն «Սանթոսի» հարձակվող Նեյմարին խորհուրդ է տվել տեղափոխվել «Բարսելոնա»:

«Անգլիայում, Իտալիայում եւ Գերմանիայում ֆուտբոլն ավելի կոշտ է, որովհետեւ մրցավարները դա ավելի շատ են թույլ տալիս: Նեյմարի համար իդեալական տարբերակը «Բարսելոնան» է:

Նեյմարն այժմ անհրաժեշտ է «Սանթոսին», այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նա չպետք է հեռանա, սակայն եթե դա անի, ապա միայն «Բարսելոնա»,- Պելեի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» պատրաստ է շարունակել երկխոսությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության’