Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանն ունի վեց մասնակից

415

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային  օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Նախորդ հոդվածըՀասարակական գիտությունների բնագավառում ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի բարեփոխման ծրագիրը
Հաջորդ հոդվածըAusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը