AusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը

492
Daniil Medvedev of Russia gestures to the crowd after winning his first round Men’s singles match against Henri Laaksonen of Switzerland on Day 2 of the Australian Open, at Melbourne Park, in Melbourne, Tuesday, January 18, 2022. (AAP Image/Dean Lewins) NO ARCHIVING, EDITORIAL USE ONLY ** STRICTLY EDITORIAL USE ONLY, NO COMMERCIAL USE, NO BOOKS **

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Հենրի Լաակսոնենի հետ եւ առավելության հասավ 1 ժամ եւ 54 րոպեում՝ 6:1, 6:4, 7:6 (7:3)։

Երկրրորդ շրջանում Մեդվեդեւի մրցակիցը կլինի բրիտանացի Լիամ Բրոեդիի եւ ավստրալացի Նիկ Կիրյոսի դիմակայության հաղթողը։

Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 6:3, 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իտալացի Ջանլուկա Մաջերին։

Նախորդ հոդվածըՊեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանն ունի վեց մասնակից
Հաջորդ հոդվածըՆազարբաևը տեսաուղերձ է հրապարակել