Պենտագոնն անհանգստացած է

396

ԱՄՆ-ում անհանգստացած են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի տեղաշարժի կապակցությամբ և Մոսկվային կոչ են անում պարզաբանել իրենց մտադրությունները, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Մենք շարունակում ենք հետևել Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջ ռուսաստանյան զորքերի տեղաշարժին։ Մենք շարունակում ենք Ռուսաստանին հորդորել՝ բացահայտելու իր մտադրությունները, թե իրականում ինչ են նրանք անում»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պենտագոնի գնահատականները համապատասխանում են Կիևի այն պնդումներին, թե Ուկրաինայի սահմանի մոտ 90 հազար ռուսաստանցի զինծառայող կա։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, թե Ռուսաստանն սկսում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանին։ Politico պարբերականը Սմոլենսկի մարզում տեխնիկայի կուտակման լուսանկարներ էր հրապարակել, իսկ Washington Post-ը գրել էր, թե Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի սահմանի մոտ զորքեր կուտակել դեռ սեպտեմբերի կեսերին։

Մոսկվան հերքում է այս տեղեկությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըIFFHS. Տարվա լավագույն խաղարկողի մրցանակի հավակնորդները
Հաջորդ հոդվածըՀրահանգել են «Թալիբանը» ներկայացնել մեղմ ձևակերպմամբ