‘Պեպեի բախտակիցները. ամենաանսովոր հեռացումները ‘

1025

Գերմանիա-Պորտոգալիա խաղի ժամանակ ոչ սպորտային պահվածքի համար Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեին ցույց տրված կարմիր քարտը առիթ դարձավ հիշելու Աշխարհի առաջնության համանման դեպքերը:

ԱԱ1962
Հեռացում՝ Գարինչա (Բրազիլիա)
Կիսաեզրափակիչ փուլ, ԲրազիլիաՉիլի՝  4:2

 

Աշխարհի առաջնություններում ամենաանհեթեթ հեռացումներից մեկը կարելի է համարել բրազիլական ֆուտբոլի լեգենդ Գարինչայի՝ դաշտից անժամանակ հեռացումը: Չիլիի դեմ կիսաեզրափակիչ խաղի վերջում երկու գոլի հեղինակը, ով խաղի ժամանակ բազմիցս հարվածներ էր ստացել ոտքին, կատակով պատասխան հարված տվեց չիլիացի Ռոխասին:  Այս արարքի համար, բոլորի համար անսպասելիորեն, պերուացի մրցավար Արտուրո Յամակասին նրան  հեռացրեց դաշտից:. Եվ սա այն դեպքում, երբ «տուժողը» սեղմել էր բրազիլական հավաքականի առաջնորդի ձեռքը, իսկ նրա ընկերները  ծիծաղել էին կատարվածի վրա:  Խաղի ավարտից հետո Բրազիլիայի վարչապետը Չիլի հեռագիր ուղարկեց՝ ֆուտբոլիստի որակազրկումը վերանայելու խնդրանքով: Հատուկ այս հարցը քննարկելու համար ստեղծվեց ՖԻՖԱ-ի հանձնաժողովը, որը վերանայեց  և չեղյալ համարեց որակազրկումը: Այս իրողոությունն էլ հնարավորություն տվեց Գարինչային մասնակցել եզրափակիչ խաղին, որտեղ բրազիլացիները հաղթեցին Չեխոսլովակիայի հավաքականին՝ 3:1 հաշվով:

 

ԱԱ-1990

Հեռացում՝ Ֆրանկ Ռայկարդ (Հոլանդիա)
 1/8
եզրափակիչ  ԳՖՀ Նիդեռլանդներ՝  2:1
Իտալիայի Աշխարհի առաջնությանը անհեթեթ հեռացում վաստակեց Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռայկարդը մրցաշարի 1/8-րդ  եզրափակչում: Երբ արդեն խաղի հաշիվը  2:1 էր, նա թքեց  Գերմանիայի հավաքականի հարձակվող Ռուդի Ֆյոլերի վրա, որից հետո նրան կարմիր քարտ  ցույց տվեց արգենտինացի դատավոր Խուան Լոուստաուն: Արդյունքում՝  նրա թիմին  չհաջողվեց փոխել անհաջող դասավորված խաղի ընթացքը: Ինքը՝  ֆուտբոլիստը, այս արարքը բացատրել է նյադային վիճակով, որին հասել էր կնոջից բաժանվելու պատճառով:

 

ԱԱ1998

Հեռացում՝  Դևիդ Բեքհեմ
 1/8
եզրափակիչ , Արգենտինա Անգլիա՝ 2:2 (11 հարվածով՝  4:3)

Անգլիայի հավաքականի ապագա խորհրդանիշը՝ Դևիդ Բեքհեմը, քիչ էր մնում դառնալ Ֆրանսիայի Աշխարհի առաջնության՝  իր թիմի գլխավոր աստղը, սակայն արդյունքում դարձավ գլխավոր անհաջողակն ու վտարվածը: Այն բանից հետո, երբ  խմբային փուլի երրորդ ռաունդում Կոլումբիայի հետ խաղում գոլ խփեց, երկրպագուներն իրենց սիրելի ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր կապեցին: Սակայն հենց նրա՝ խաղադաշտից հեռացումը  Անգլիայի հավաքականին  թույլ չտվեց հիմնական ժամանակի ընթացքում առաջ անցնել հակառակորդից՝ Արգենտինայի հավաքականից: Այդ հանդիպման հերոսը դարձավ Մադրիդի «Ատլետիկո»-ի այսоրվա մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով  6-րդ րոպեին վաստակեց  11-մետրանոց հարվածի իրավունք, իսկ հետո հրահրեց Բեքհեմին, և վերջինս ստացավ կարմիր քարտ:

 

ԱԱ2002

Հեռացում՝ Խական Ունսալ  (Թուրքիա)
Խմբային փուլի հանդիպում՝ Բրազիլիա Թուրքիա՝  2:1

 2002 թվականին առնձնացավ լեգենդար ՌիվալդոնԴա պատահեց Թուրքիայի հետ խաղի վերջին րոպեներին: Բրազիլացիները, որ այդ ժամանակ հաղթում էին 2:1 հաշվով, անկյունային հարվածի իրավունք վաստակեցին: Ռիվալդոն, բնականաբար, չէր շտապում հարվածն իրականացնել, իսկ  թուրքական թիմի պաշտպան Խական Ունսալը որոշեց  արագացնել գործընթացը: Իհարկե,ամեն ինչ շատ անքաղաքավարի  էր, մի քանի մետր հեռավորությունից նա նետեց գնդակն ուղիղ բրազիլացու վրա, որը կպավ վերջինիս  ազդրին…  Ռիվալդոն ընկավ՝ բռնելով  ոչ  թե ոտքը, այլ գլուխը: Մրցավարը բարձր գնահատեց Ռիվալդոյի դերասանական տաղանդը և Խական Ունսալին ցույց տվեց կարմիր քարտ:

 

ԱԱ-2006

Հեռացում՝ Ուեյն Ռունի
 ¼
քառորդ եզրափակիչ, Անգլիա Պորտուգալիա՝  0:0 (1:3)

Ուեյն Ռունին  գործնականում կրկնեց իր նախորդի՝  «Երեք առյուծների» խորհրդանիշը դառնալու հավակնողի ճակատագիրը. սկզբում դարձավ երկրպագուների կուռքը, իսկ հետո քիչ մնաց այդ ամենը կործաներ: Անգլիացի հարձակվողը պորտուգալացի Ռիկարդու Կարվալյուի հետ հակամարտության ժամանակ կանգնեց վերջինիս աճուկային հատվածի վրա: Քրիստիանո Ռոնալդուն այս մասնին անմիջապես տեղեկացրեց  արգենտինացի մրցավար Оրասիո Էլիսոնդոյին, ով նույն վայրկայնին կարմիր քարտ ցույց տվեց անգլիացի հարձակվողին:Ռունին, արդեն դաշտից դուրս գալու ժամանակ, ուսով հրեց պորտուգալացի ֆուտբոլիստին, իսկ վերջինս  ձեռքով հասկացրեց, որ նրա տեղը պահեստայինների նստարանին է: Այս դեպքից հետո, Ռուցին հայտարարեց, որ այլևս չի սեղմի Ռոնալդուի ձեռքը, սակայն ապագայում մոռացավ իր այդ խոստման մասին:

 

Հեռացում՝ Զինեդին Զիդան
Եզրափակիչ հանդիպում՝ Ֆրանսիա Իտալիա՝ 1:1  (հաղթանակ 11-մետրանոցներով)

Սա աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենասկանդալային հեռացումն է: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան, մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ և հավաքականի գլխավոր աստղ Զինեդին Զիդանը, ով պետք է դառնար եզրափակչի գլխավոր հերոսը, բայց, ինչպես և Բեքհեմը,  մի ակնթարթում դարձավ հակահերոս:  Ամեն ինչի պատճառը  անզսպությունն էր: Զիդանի խոսքով, Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին ողջ խաղի ընթացում հրահրել է իրեն և ի վերջո հասել իր ուզածին՝ գռեհիկ արտահայտություններ անելով Զիդանի քրոջ  հասցեին: Բռնկվելով,  Զիդանը  գլխով հարված է հասցրել հակառակորդի կրծքին: Դրանից հետո նա ուղարկվել է հանդերձարան՝ նյարդերը հանգստացնելու: Իսկ Մատերացին, 11-մետրանոց հարվածներով հաղթելուց հետո, իր հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Ավակով. Ուկրաինայում ստեղծվել են ՆԳՆ հատուկ նշանակության 30 ստորաբաժանումներ’