‘Պեպեն խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը’

1209

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Պեպեն ցանկանում էր, որպեսզի իր տրանսֆերը վաճառքի հանվի:

Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթի»-ն:

«Պեպեն խնդրում էր վաճառքի հանել իր տրանսֆերը, քանի որ բոլորն Իսպանիայում նրան վատ խաղացող են համարում: Ասացի, որ ցանկանում եմ, որպեսզի նա մնա: Մենք Պեպեի հետ կապված հիասթափություն չենք ապրում, ճիշտ այնպես, ինչպես Քրիստիանու Ռոնալդուն երբեք չի հիասթափեցնում մեզ»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Այո, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց «Ռեալում» հրաշալի ֆուտբոլիստներ կան, ովքեր կհաղթահարեն այս իրավիճակը»’
Հաջորդ հոդվածը‘Տևես. «Փորձում եմ չմտածել «Յուվենտուս»-ում 10 համարի կարևորության մասին»’