‘Տևես. «Փորձում եմ չմտածել «Յուվենտուս»-ում 10 համարի կարևորության մասին»’

927

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը նշել է, որ 10 համարի մարզաշապիկն իր համար պատասխանատվության բեռ չէ: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ նման մտքեր ունենալու դեպքում նա չի կարող ճիշտ կատարել իր պարտականությունները:

««Յուվենտուս»-ում կրում եմ 10 համարի մարզաշապիկը: Այն կրել են թուրինյան ակումբի լեգնեդներ Միշել Պլատինին և Ալեսանդրո Դել Պիերոն: Սակայն ես ճնշում չեմ զգում այդ կապակցությամբ:

Եթե նման մտքերով զբաղեցնեմ գլուխս, ապա չեմ կարող ճիշտ և արժանապատվորեն կատարել իմ պարտականությունները: Փորձում եմ չմտածել «Յուվենտուս»-ում 10 համարի կարևորության մասին»,-Football Italia-ն մեջբերում է Տևեսի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Պեպեն խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին հաստատել է , որ Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’