‘Պեպե. «Մեկ օրվա ընթացքում մարդիկ մոռացան` ինչեր է հաղթել Իկերը, ինչ է նա տվել ֆուտբոլին, և ես դա շատ հիվանդագին եմ ընդունել»’

982

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն աջակցել է թիմակից Իկեր Կասիլյասին, ով վերջին շրջանում քննադատությունների է արժանանում անվստահ խաղի համար: Պեպեն նաև վերհիշել է նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և Իկեր Կասիլյասի հայտնի տարաձայնությունը:

«Հենց այս պահին Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահն է: Տարօրինակ է, որ սուլել են նրան: Դեռևս Ժոզե Մոուրինյոյի` «Ռեալը» գլխավորելու շրջանում որոշ բաներ անհասկանալի էին: Օրինակ` ես զրկվեցի մեկնարկային կազմում լինելուց, երբ Մոուրինյոյին ասացի, որ պետք է հարգել Իկերին այն ամենի համար, ինչ նա արել է հանուն Իսպանիայի: Մեկ օրվա ընթացքում մարդիկ մոռացան` ինչեր է հաղթել Իկերը, ինչ է նա տվել ֆուտբոլին, և ես դա շատ հիվանդագին եմ ընդունել: 

Իմ հայտարարությունն ընկալվեց այնպես, կարծես ես ու Իկերը լավագույն ընկերներ ենք, իսկ մյուսները մեր թշնամիններն են: Մարդիկ ամեն ինչ սխալ հասկացան, իսկ Կասիլյասն իրեն լավագույնս դրսևորեց: Նա մեզանից լավ գիտի` ինչ է նշանակում կրել Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը»,-Պեպեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալը Ֆալկաոյի` «Մանչեսթր Յունայթեդի» երկրորդ թիմում խաղալն ամոթալի չի համարում’
Հաջորդ հոդվածը‘«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները «վրեժ լուծեցին» «Չելսիի» երկրպագուներից (տեսանյութ)’