‘Պեպ Գվարդիոլա. «Երբեմն Խաբի Ալոնսոն դառնում է աշխարհի ամենավատ ֆուտբոլիստը»’

860

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, ով հեռացվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Մենք ցանկանում ենք ամբողջ խաղի ընթացքում տիրել գնդակին: Հենց այդ պարագայում մեզ շատ է օգնում Խաբի Ալոնսոն, սակայն նա երբեմն դառնում է աշխարհի ամենավատ ֆուտբոլիստը:

Նա շատ վատ է խաղում պաշտպանությունում, սակայն մենք չպետք է մոռանանք, որ գնել ենք նրա տրանսֆերը ոչ պաշտպանության համար»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:

Նախորդ հոդվածը‘ Պիկեն օգնել է վթարի ենթարկված կնոջը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հետաքրքրված է Կլոպի ծառայություններով’