‘Պետական գանձարանի պահուստը անձեռնմխելի կմնա’

873

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը: Գործադիրը իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ հնարավորություն է ստեղծել, որպեսզի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու միջոցով անհրաժեշտության դեպքում արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով ավելացվի պետբյուջեի եկամուտը: 2012-2013թթ. ընթացքում հրապարակային աճուրդի միջոցով նշված արժեքների իրացում չի իրականացվել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով: ՀՀ ֆինանսների նախարարի հավաստմամբ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք առաջիկայում էլ չի նախատեսվում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Այս թեմայով կարող եք ծանոթանալ մեր այս հրապարակմանը՝ «Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն»:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը խնդրում է մեղմացնել Խոդորկովսկու և Լեբեդևի դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը չի բացառում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը Թեհրանում’