‘Դատախազությունը խնդրում է մեղմացնել Խոդորկովսկու և Լեբեդևի դատավճիռը’

873

ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «ՅՈՒԿՕՍ»-ի քրեկան գործով Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավճիռը կարող է փոփոխվել ռուսաստանյան օրենսդրության ազատականացման շնորհիվ, հաղորդել է Интерфакс-ը:

Առաջարկվել է պատիժը մեղմել 1995 թ. տեղի ունեցած մի դրվագով, որի վաղեմության ժամկետը անցել է: Դատապարտյալների գործողությունները ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Վիննիչենկոն առաջարկել է որակել 159.4 հոդվածով («խարդախություն՝ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում»), որը Քրեական օրենսգրքում հայտնվել է  2012 թ. և նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

 Միխայիլ Խոդորկովսկին կալանավայրից ազատվեց 2013 թ. դեկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը բավարարեց նրա ներման դիմումը: Պլատոն Լեբեդևի կալանքի ժամկետն սպառվում է 2014 թ. մայիսին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդանիկի որդին սպառնացել է քաղաքապետին, Շիրակի ոստիկանապետը ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Պետական գանձարանի պահուստը անձեռնմխելի կմնա’